Հերթական իրազեկման սեմինարը՝ Հյուսիսային տարածքային կենտրոնում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների տեսուչները 2025 թվականի նոյեմբերի 27-ին իրազեկման սեմինարեն անցկացրել Վանաձոր քաղաքում։

Սեմինարին մասնակցել է տնտեսվարող սյուբեկտների 54 ներկայացուցիչ։

Սեմինարն անց է կացվել «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարում իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» թեմայով։

Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Իրազեկման սեմինար Մեծամոր քաղաքում

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողները 2025 թվականի նոյեմբերի 27-ին իրազեկման սեմինար են անցկացրել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։

Սեմինարին մասնակցել է «Մեծամորի առողջապահություն» ՀՈԱԿ-ի 78 աշխատող՝ բժիշկներ և բուժքույրեր։

Տեսչական մարմնի աշխատողները ներկայացրել են Տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողությունը, մասնավորապես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգերում, բժշկական նշանակության գործիքների ախտահանմանը, նախամանրէազերծմանը ևմանրէազերծմանը ներկայացվող պահանջների վերջին փոփոխություններ, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը։

Մասնակիցներին ներկայացվել է նաև տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկման ևկանխարգելման, վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, վիրուսային հեպատիտներ Բ -ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ, հելմինթոզների համաճարակաբանական, ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, կատաղության, աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ վերահսկողությունը։

Հանդիպումը եզրափակվել է հարց ու պատասխանով։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) շարունակում է մնալ գլոբալ հանրային առողջապահական խնդիր։

Վիրուսի տարածման գործում   նշանակալի տեղ է զբաղեցնում արյան միջոցով փոխանցումը։

Այս առումով հատկապես ռիսկային կարող են լինել հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված պահանջների խախտումները հետևյալ կազմակերպություններում.

  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ (այդ թվում՝ ստոմատոլոգիական),
  • էսթետիկ կենտրոններ,
  • վարսահարդարում, մատնահարդարում, ոտնահարդում, դիմահարդարում իրականացնող սրահներ,
  • կոսմետիկ միջամտություններ (մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա, դաջվածք, դակում, մերսում) իրականացնող ոչ բժշկական կազմակերպություններ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես հանրային առողջապահության ապահովման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է՝

ՄԻԱՎ վարակի, ինչպես նաև՝ արյունային ճանապարհով տարածվող այլ վարակների կանխարգելման նպատակով  անհրաժեշտ է պահպանել  հետևյալ իրավական ակտերով սահմանված պահանջները.

  • ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրամանով հաստատված «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ,
  • ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատված «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ,
  • ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր։