4217 ստուգայց՝ նոյեմբեր ամսվա ընթացքում


Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։

Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։

Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝

  • 3009 ստուգայց,
  • 120 խախտում,
  • 12 նախազգուշացում,
  • 55 տուգանք,

Հարավային տարածքային կենտրոն՝

  • 236 ստուգայց,
  • 25 խախտում,
  • 18 նախազգուշացում,
  • 27 տուգանք,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝

  • 128 ստուգայց,
  • 11 խախտում,
  • 11 նախազգուշացում,
  • 22 տուգանք,

Արևելյան տարածքային կենտրոն՝

  • 458 ստուգայց,
  • 24 խախտում,
  • 6 նախազգուշացում,
  • 30 տուգանք,

Արևմտյան տարածքային կենտրոն՝

  • 386 ստուգայց,
  • 21 խախտում,
  • 4 նախազգուշացում,
  • 61 տուգանք։

Հրապարակվել են ԱԱՏՄ 2022 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

Հաստատվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝

  • 2022 թվականի գործունեության տարեկան ծրագիրը,
  • 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։

2022 թվականի ընթացքում ԱԱՏՄ վերահսկողության հինգ ոլորտներում նախատեսվում է իրականացնել 700 ստուգում՝ 647 տնտեսավարող սուբյեկտի մոտ։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/

 

Փոփոխություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամաններում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`

չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Iad7c3: