Ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան՝ տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան։

Փետրվարի 21-ից մարտի 11-ն ուսանողներն ուսումնասիրելու են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։

Ուսումնական պրակտիկայի ավարտին ուսանողներին կտրամադրվեն գնահատման թերթիկներ։

Ուսումնական պրակտիկան անցկացվում է 2020 թ․-ին Տեսչական մարմնի և Ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։

Ստուգաթերթի պիլոտային փորձարկում՝ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում

Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետները ստուգաթերթի պիլոտային փորձարկում են իրականացրել «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, ընդգրկվել են նաև հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը համատեղ մշակել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։

Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի բաժանմունքներում։

Փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում

2022թ․-ի փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում, տրվել 16 նախազգուշացում, կայացվել 76 տուգանքի որոշում։

Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․

✅Երևանի տարածքային կենտրոն՝ 3160 ստուգայց, 27 խախտում, 1 նախազգուշացում, 11 տուգանք,

✅Հարավային տարածքային կենտրոն (Սյունիք, Վայոց Ձոր)՝ 371 ստուգայց, 2 խախտում, 3 նախազգուշացում, 6 տուգանք,

✅Հյուսիսային տարածքային կենտրոն (Շիրակ, Լոռի, Տավուշ)՝ 319 ստուգաց, 15 խախտում, 3 նախազգուշացում, 12 տուգանք,

✅Արևմտյան տարածքային կենտրոն (Արարատ, Արագածոտն, Արմավիր)՝ 373 ստուգայց, 36 խախտում, 4 նախազգուշացում, 27 տուգանք,

✅Արևելյան տարածքային կենտրոն (Կոտայք, Գեղարքունիք)՝ 584 ստուգայց, 23 խախտում, 5 նախազգուշացում, 20 տուգանք։

‼️Ուշագրավ է, որ այս տարվա հունվարի համեմատ փետրվարի ստուգայցերի քանակն ավելացել է 8.4%-ով, իսկ խախտումների թիվը՝ նվազել 20․2%-ով։