Տեսչական մարմինը կազմակերպում է իրազեկման սեմինար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինար։

Սեմինարի թեման է՝ «Թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը»։

Սեմինարը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին։

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև սահմանված ժամկետը մասնակցության հայտ ուղարկելով press@hlib.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, ներկայացվող կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Սեմինարի անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան փողոց 26։

Տեղեկությունների համար՝ հեռախոս 010 65 03 05։

Իրազեկվածության բարձրացման նպատակով սեմինարները շարունակվում են

Տնտեսավարողների իրազեկվածության բարձրացման նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների կողմից շարունակվում են իրազեկման միջոցառումները։

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների հերթական սեմինարը կայացել է դեկտեմբերի 17-ին՝ Վանաձոր քաղաքի տնտեսավարողների 19 ներկայացուցիչներ համար։

Տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Արմեն Պողոսյանի և նույն բաժնի դեղագետների կողմից սեմինարի շրջանակներում ներկայացվել է «Դեղերի մասին» օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված դեղատոմսերի լրացման, դուրսգրման և բաց թողնման կարգը։

Տնտեսավարողներն աշխատանքային գործունեության ընթացքում  արձանագրված խնդիրների վերաբերյալ, որոնք վերաբերելի են Տեսչական մարմնի վերահսկության ոլորտին, հարցեր են ուղղել Տեսչական մարմնի աշխատողներին և ստացել սպառիչ պատասխաններ։


Իրազեկման սեմինար՝ Վանաձոր քաղաքի տնտեսավարողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի տեսուչների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 16-ին անցկացվել է իրազեկման սեմինար Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 18 ներկայացուցիչների համար։

Տարածքային կենտրոնի տեսուչների կողմից ներկայացվել է բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ապահովման մասին տեղեկատվություն։

Սեմինարն ավարտվել է մասնակիցների հետ հարցուպատասխանով։