ՀՀ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը շարունակում են իրազեկման արշավը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են լայնածավալ իրազեկման արշավը։

Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ այսօր իրազեկման միջոցառում է անցկացվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում. մասնակցել են 71 տարբեր կազմակերպությունների 90-ից ավելի ներկայացուցիչներ։

Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինարների շարքը շարունակվում է

Իրազեկման հերթական սեմինարն այսօր անցկացվել է Տեսչական մարմնի Արևմտյան և Հյուսիսային տարածքային կենտրոններում, մասնավորապես, Վանաձոր և Աշտարակ քաղաքների մի քանի տասնյակ տնտեսավարողների համար։

Սեմինարները վարել են տարածքային կենտրոնների, համապատասխան բաժինների ղեկավարները, ինչպես նաև բաժինների մասնագետները։

Սեմինարներն անցկացվում են Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ։