Աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում

Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։

Համաձայն օրենքի՝

  • Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում,
  • Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում,
    ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում,
  • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով,
  • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի՝

756-Ն 2005 թ. (https://bit.ly/3zdSObl),

842-Ն 2005 թ. (https://bit.ly/3INB2yJ),

27-Ն 2010 թ. (https://bit.ly/3aKbaHJ

15-Ն 2012 թ հրամաններով (https://bit.ly/3zdlbq5):

N  1054 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի նիստում N  1054 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել են փոփոխություններ:

Համաձայն որի՝

N 3․12 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21 (ՏԳՏԴ)):

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Մանրամասները՝ հղումով

https://bit.ly/3yHu5e2

Տեսչական մարմնում մեկնարկել է սեմինարների շարք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում մեկնարկել է սեմինարների շարք՝ «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։

Կարողությունների զարգացման նպատակով անցկացվող սեմինարներին կմասնակցեն Տեսչական մարմնի գլխամասի և մարզային ստորաբաժանումների աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության տեսուչները։

11 օրյա դասընթացները կզուգակցվեն իրավաբանական խորհրդատվություններով։

Սեմինարը կվարի ընտրված փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։

«Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրամիության աջակցությամբ։