Արտագնա ժողով` քննարկելու ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնում անցկացվել է արտագնա աշխատանքային հանդիպում։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է հանրապետությունով մեկ իրականացվող իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանքների ընթացքը։

ԱԱՏՄ ղեկավարը շեշտել է առկա ռեսուրսով աշխատանքներն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու կարեւորությունը։

ԱԱՏՄ կողմից ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են` պարզելու պարետի որոշումներով հաստատված նորմերի պահպանումը։ Օրական հարյուրավոր մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին` հետագա համապատասխան քայլեր ձեռնարկելու։

Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ թեժ գծով եւ առցանց ստացված դիմում-բողոքները:

ԱԱՏՄ Երեւանի եւ մարզային ստորաբաժանումները շարունակում են իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները

ԱԱՏՄ տեսուչները տնտեսվարողներին իրազեկում են, որ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի № 298-Ն որոշումը, Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի № 63 եւ № 65 որոշումներով սահմանվել են Որոշման Հավելված 1-ով ժամանակավորապես չսահմանափակված (թույլատրված) տնտեսական գործունության տեսակներով զբաղվելու կանոնները՝ նպատակ ունենալով կանխարգելել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստիվ պահպանել նշված որոշումների հավելվածներով սահմանված դրույթները․ հղումը՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf…։

Տեղեկացնում ենք նաև, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Միաժամանակ, իրազեկման աշխատանքների ընթացքում իրազեկման թերթիկներ են ուղարկվում հազարավոր տնտեսվարողների էլեկտրոնային հասցեներին, պատրաստվում են տեղեկատվական նյութեր։

ՀՀ նախագահը ստորագրել է աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: