Կասեցումներ` Սյունիքում

Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Կանոնները խախտած ընկերությունների ցանկը՝ https://www.gov.am/files/docs/4064.pdf հասցեով։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին եւ գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։

Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են։

Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի (Մաշտոցի 15 շ, 185 տարածք) գործունեությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում՝ այս հասցեում գործող դեղատանն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել․ աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը բացակայել է, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված չի եղել ոտնակով (փակվող) աղբաման, արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանները բացակայել են։ �

ՀՀ պարետի որոշմամբ՝ դեղատների համար սահմանված անվտանգության նորմերի պահպանման ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։

Կասեցումներ` «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում

Անվտանգության կանոնների խախտման հիմքով կասեցվել է ավելի քան մեկ տասնյակ տաղավարների գործունեությունը։ Պարետի որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։

Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։