Ի՞նչ կարգով են իրականացվում ԱԱՏՄ ստուգումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգումներն իրականացվում են՝
համաձայն ստուգումների տարեկան ծրագրի։ 2021 թվականի ստուգումների ծրագիրը՝ կից հղումով՝
ՀՂՈՒՄ։

Ինչպե՞ս է կազմակերպվում քաղաքացիների ընդունելությունը տեսչական մարմնի ղեկավարի մոտ

Քաղաքացիների ընդունելությունը  կազմակերպում է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը։ Հերթագրման համար  քաղաքացին կարող է անձամբ ներկայանալ Տեսչական մարմնի ղեկավարի ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնել գրավոր դիմում, որի մեջ պարտադիր կարգով նշվում է դիմումատուի փոստային հասցեն և հեռախոսահամարը՝ նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով։ Քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև info@hlib.am կամ larisa.harutyunyan@hlib.am էլեկտրոնային փոստին, պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 650305 հեռախոսահամարին։

Տեսչական մարմնի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրվելու  համար  քաղաքացուն անհրաժեշտ է՝

  • Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) դիմում,
  • Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։

Քաղաքացիների ընդունելության օրը և ժամը

Տեսչական մարմնի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ հինգշաբթի օրերին ժամը 16։00-18։00։

Ինչպե՞ս կարելի է աշխատանքի անցնել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում

ՀՀ ԱԱՏՄ-ում աշխատանքի անցնելու համար հարկավոր է մասնակցել քաղաքացիական ծառայության
թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին և ճանաչվել հաղթող: Թափուր պաշտոնների և
առաջիկա մրցույթների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ ԱԱՏՄ կողմից հրապարակվող
թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակումներից (www.hlib.am), ՀՀ հրապարակային
ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից (http://www.azdarar.am)/, ինչպես նաև՝ ՀՀ
ԱԱՏՄ պաշտոնական կայքէջից։