Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

Ֆ. Հոֆման-Լյա Ռոշ ընկերության կողմից ստացված տեղեկատվությամբ՝ Տեցենտրիք (ատեզոլիզումաբ), խտանյութ կաթիլաներարկման լուծույթի, 60 մգ/մլ, 20 մլ ապակե սրվակ դեղի N H0044B01 սերիայի կեղծման մասին, օրիգինալ արտադրանքի հետ համեմատության արդյունքում ընկերությունը արձանագրել է փաթեթավորման և պիտակավորման էական տարբերություններ միաժամանակ փաստելով, որ H0044B01 (սրվակի պիտակի վրա նշված է N B0044) սերիայի համարով Տեցենտրիք դեղ ընկերության կողմից երբևէ չի արտադրվել։

Տեցենտրիք (ատեզոլիզումաբ) N H0044B01 սերիայի  վերաբերյալ տվյալներ առկա չեն օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N H0044B01 սերիայով դեղի օգտագործումից:

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՖԱ–ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ՍԱՆՈՒՍ» ՍՊ, «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 50մգ; (2/1×2) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 150մգ; (1/1×1) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 150մգ; (2/1×2) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 50մգ; (1/1×1) բլիստերում» դեղերի F16123G (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F16123E (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F16123M (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F2B242B (պիտանիության ժամկետ՝ 11.30.2027), F34065C (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028) F41091D (պիտանիության ժամկետ՝ 01.31.2029), F49127M (պիտանիության ժամկետ՝ 08.31.2029), F19057B (պիտանիության ժամկետ՝ 09.30.2026), F19057C (պիտանիության ժամկետ՝ 09.30.2026), F1A115G (պիտանիության ժամկետ՝ 10.31.2026), F21014D (պիտանիության ժամկետ՝ 01.31.2027), F23049B (պիտանիության ժամկետ՝ 03.31.2027), F23049G (պիտանիության ժամկետ՝ 03.31.2027), F31029A (պիտանիության ժամկետ՝ 01.31.2027), F34063B (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028), F34064A (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028), F35097A (պիտանիության ժամկետ՝ 05.31.2028), F43174B (պիտանիության ժամկետ՝ 03.31.2029), F48014K (պիտանիության ժամկետ՝ 07.31.2029) սերիաների վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին ստացված թիվ 01/2542-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերություն (արձանագրվել է ծայրահեղ վնասակար (հրահանգում չնկարագրված) կողմնակի ազդեցության դեպք)։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղերի օգտագործումից:

Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

2026 թվականի մայիսի  11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի  30մգ/մլ, ապակե սրվակ  14մլ (գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից: