Աշխատանքի և աշխատողների միջազգային օրվան ընդառաջ՝ սեմինարների շարքը շարունակվում է

Աշխատանքի և աշխատողների միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնած սեմինարների շարքը շարունակվում է։

Իրազեկման հերթական սեմինարն այսօր անցկացվել է Երևան և Հրազդան քաղաքներում, որոնց մասնակցել են շուրջ 50 կազմակերպությունների 100-ից ավելի աշխատակիցներ։

Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինարը վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Մախվերդյանը, համապատասխան բաժինների ղեկավարները և տարածքային կենտրոնի մասնագետները։

 

Աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնում

2022 թվականի ռիսկի վրա հիմնված թեմատիկ ստուգումների մեկնարկը տրվեց:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ գլխամասի և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ։

Վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը ստուգումների գործընթացին ընդառաջ տեսուչներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

Քննարկել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Իրազեկման սեմինար՝ Երևանում

Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ՝ իրազեկման սեմինար է անցկացվել հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի, ինչպես նաև առանձին կազմակերպությունների աշխատակիցների համար։

Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինարը վարել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի և գլխամասի մասնագետները։

Սեմինարին մասնակցել է 150-ից ավելի աշխատակից։