Գիշերային հերթապահության ստուգում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։

Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։

2021 թ-ին ԱԱՏՄ-ն իրականացրել է 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6 103 խախտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։

ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6 103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։
Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

✅
Երևանի տարածքային կենտրոն՝ 28 610 ստուգայց, 1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 խախտում, 273 նախազգուշացում, 145 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։
Նշենք, որ առավել շատ խախտումներն արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում՝ 2240 հատ, և հանրային տրանսպորտում՝ 1333 հատ։

Ամանորից հետո Տեսչական մարմինը վերսկսել է խստացված ստուգայցերը։
Հիշեցում․
Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար դրամի, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հաշվի առնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, ԱԱՏՄ-ն իրազեկում է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուգանքների մասին. 

  • Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ՝ վաճառասրահներում) դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ տուփերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

-Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

-Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

Մանրամասները ստորև՝ https://cutt.ly/GUKvX2k