Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Տեսչական մարմնի գործունեությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները։

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ առկա խնդիրները լուծելու և նախատեսված բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն՝ Երևանում և Վանաձորում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Երևանում և Վանաձորում։
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդհանուր առմամբ կատարվել է 111 ստուգայց, այդ թվում՝ 32 մանրամեծածախ առևտրի կետեր, 65 հանրային տրանսպորտ, 2 գրասենյակ (բանկեր), բժշկական օգնության սպասարկում իրականցող 3 կենտրոն, 9 դեղատուն։ Արձանագրվել են հակամահաճարակային կանոնների պահպանման 14 խախտումներ։
Վանաձորում տեսուչներն այցելել են առևտրի մանրամեծածխ կետեր, դեղատներ․ 38 ստուգայցի արդյունքում արձանագրվել է 23 խախտում։

Տրվել են նախազգուշացումներ։

Ստուգայց՝ Արաբկիր վարչական շրջանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր իրականացրել են 19 խստացված ստուգայց՝ Արաբկիր վարչական շրջանում։

ԱԱՏՄ աշխատակիցները եղել են 14 մանրամեծածախ առևտրի կետերում 5 դեղատներում։ Արձանագրվել է 6 խախտում։ Տրվել են նախազգուշացումներ։