ՀՀ ԱԱՏՄ-ն   վաստակած հանգստի է ճանապարհել աշխատակիցների

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մեծարանքով ու գնահատանքով   վաստակած հանգստի է ճանապարհել ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Արմենուհի Առուստամյանին և Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Կարինե Միրզոյանին։

Տարիների նվիրված աշխատանքի, ոլորտում մեծ ավանդի, ցուցաբերած մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ մոտեցման համար տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել նրանց։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա արդյունավետ գործունեության, իրենց սրտացավ վերաբերմունքն ու մասնագիտական հմտությունները բարեխղճորեն   ի նպաստ աշխատանքի ծառայեցնելու համար:

ԱԱՏՄ արհմիության կողմից հանձնվել են նաև նվերներ։

Տեսչականի երկարամյա աշխատակիցները ևս շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի ու տրված գնահատականի համար։

ԱԱՏՄ անձնակազմը շնորհավորում է նրանց` վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում երկարամյա վաստակի համար:

 

 

   

 

24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն

Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է  կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։

Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով փակվող աղբամանների բացակայությունը, ինչպես նաև մարդկանց կուտակումները։

 

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն անակնկալ ստուգայցերով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել են Հանրապետության ողջ տարածքում։ Ուժեղացված ստուգայցերը շարունակվել են սուպերմարկետների մասնաճյուղերում, դեղատներում, գեղեցկության սրահներում և այլն։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում ԱԱՏՄ-ն կոպիտ խախտումներ չի արձանագրել։

Զուգընթաց իրականացվել է նաև իրազեկման աշխատանք, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ: