Համաժամանակյա դիտարկումները երկրով մեկ անվտանգության կանոնների բարվոք պատկեր են արձանագրում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը տնտեսավարողների մոտ։

Մշտադիտարկման աշխատանքներն այսօր շարունակվել են խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերպություններում, մանրամեծածախ առևտրի կետերում: ԱԱՏՄ տեսուչներն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել։

Արմավիրի մարզի 4 ամբուլատորիայում խախտումներ են արձանագրել ԱԱՏՄ Հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։ Դրանցից 2-ում խախտվել է թափոնների տեղափոխման պարբերականությունը, մյուս 2-ում բացակայել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները։

ԱԱՏՄ վերջին շրջանի դիտարկումները փաստում են, որ դեղատներում և բանկերում խախտումները հասցված են նվազագույնի, սակայն դրանք դեռևս գերակշռում են գեղեցկության սրահներում։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ տարածք մուտք գործելուց հետո սահմանված կարգով ինքնամեկուսացված անձը կարող է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով
անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն։

ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՀՀ ժամանած և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձից նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իր ինքնամեկուսացման վայրում՝ լաբորատորիայի
աշխատակիցների այցի միջոցով:

Համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում նմուշառումը կարող է իրականացվել նաև անմիջապես ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, օդանավակայանների, ինչպես նաև սահմանային անցման
կետերի տարածքում տեղակայված նմուշառման կենտրոնների մասնագետների կողմից:

Փոփոխությունը սահմանված է պարետի 254 -Ն որոշմամբ։ Մանրամասները՝ կից հղումով։
https://www.gov.am/files/docs/4302.pdf

Որոշումը լրացվել է նաեւ նոր կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ ժամանող անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից թեստավորում անցած լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են
ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը ՀՀ մուտք գործող անձանց իրազեկում են ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին, ծանուցում սահմանված նորմերի մասին։ Առանց այդ ծանուցումը ստորագրելու՝ քաղաքացին չի կարող մուտք գործել երկիր։

Բողոքների հիմքով ստուգայցեր՝ մեծ ու փոքր տնտեսավարողների մոտ․ ԱԱՏՄ


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքի այսօրվա օրակարգում կրկին կասեցումներ ու ստուգայցեր էին։

ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր ահազանգերը։ Այսօր նաև դրանց հիմքով շարունակել է ուժեղացված ստուգայցերը։

Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն և սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։

Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման և ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։

ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, կտրուկ կրճատվել է նաև բողոքների թիվը։