Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ տեսակապի միջոցով կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Օրակարգի հիմնական հարցն առնչվում էր համաճարակի տարածումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքներին, մասնավորապես, նաեւ հունիսին տասնյակ բուժհաստատություններում ստուգայցերի արդյունքներին։ Հետևել է հարց ու պատասխան, մասնագիտական քննարկում։

Հակոբ Ավագյանը նիստի բացման խոսքում, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնելու տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։

Խմբի ձևավորման հիմնական նպատակն, ըստ ԱԱՏՄ ղեկավարի, ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառին առնչվող խնդիրների շուրջ խորհրդակցելն ու դրանց լուծման ամենաարդյունավետ ուղիները քննարկելն է։

Ավագյանը շեշտել է, որ ԱԱՏՄ-ում պատրաստ են լսել առաջարկներ եւ, ինչու ոչ, քննադատություններ, քանի որ նպատակը մեկն է՝ առավելագույնս բարձրացնել վերահսկողական աշխատանքների արդյունավետությունը։

Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել գործակցության այս ձեւաչափը եւ շեշտել իրենց պատրաստակամությունը՝ մասնագիտական փորձի ներդրմամբ նպաստել ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում առկա եւ նկատվող խնդիրների լուծման ուղղությամբ նոր ուղիներ մշակելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ գրավոր առաջարկներ ներկայացնել եւ շարունակել համատեղ աշխատանքը։

Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման վերահսկողության վարչության ավագ մասնագետ Վարդուհի Հարությունյանը։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբում բուժսպասարկման եւ հակահամաճարակային հարցերով ընդգրկված են ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը, բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն», Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը։

         

 

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Գյումրիում և Արթիկում․ դիտարկվել են տարեցների և երեխաների խնամքի կենտրոններ, ՀԿԵ գրասենյակը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի գրասենյակը:

Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:
ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ համաճարակային կանոնների խախտումներ դեռ արձանագրվում են, թեկուզ ոչ նախկին ծավալներով:
Ուժեղացված ստուգայցի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի գրասենյակում արձանագրվել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող, ոտնակով աղբարկղերի բացակայություն, ջերմաչափման գրանցամատյանը չի համապատասխանել սահմանված հավելվածին, ախտահանման գրանցամատյան չի վարվել, թեև վստահեցրել են, որ ախտահանում իրականացվում է։ Չի վարվել նաև այցելուների ջերմաչափման գրանցամատյան, ինչը հիմնավորվել է այցելուներ չունենալով:

ԱԱՏՄ մասնագետները տեղում կազմել են արձանագրություն՝ պարետատուն ներկայացնելու համար, տարվել է նաև խորհրդատվական աշխատանք:

Այլ պատկեր է արձանագրվել Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնում և «Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը:

Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, խնամքի կենտրոնում ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով:

Գրանցամատյաննեը պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ: Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Գյումրի և Արթիկ քաղաքների ստուգայցերից ընթացքում արձանագրված տեղեկատվությունն ԱԱՏՄ-ն փոխանցում է պարետատուն։
Նախորդ օրերի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների արդյունքներով ԱԱՏՄ-ն այսօր նաեւ կասեցրել է որոշ տնտեսավարողների գործունեությունը։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Վանաձորում էր

Նախկինում 72 ժամով կասեցված Գլորիայում` պարետի սահմանած կանոնների պահպանման հերթական դիտարկումներով. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Վանաձորում էր