Նոր Նորք վարչական շրջանում՝ ուժեղացված ստուգայցով․ ի՞նչ են փաստում ԱԱՏՄ դիտարկումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Այսօր, մի քանի օրվա պարբերականությամբ, ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։

Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն դեռևս կան տնտեսավարողներ, որոնք լիարժեք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

Պետք է փաստել, որ դեռևս առկա են ոչ բարեխիղճ սուբյեկտներ։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումները գործնականում նույնն են․ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում գրանցամատյանները, չի պահպանվում ժամը 10-12-ին բացառապես կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչների կողմից իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ։

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի սահմանված կանոնները։

Լուրջ առաջընթաց՝ սահմանին․ ԱՀԿ գնահատումն՝ ԱԱՏՄ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի վերաբերյալ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։

Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ  մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում:

Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։

Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես,

  • օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,
  • երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,
  • վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլ գործընթացների մասով։

ԱՀԿ-ն արձանագրել է, որ ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից միջոցառումների իրականացման հսկողությունը շատ բարձր է։
Նշված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է։