Կորոնավիրուսից պաշտպանվելու անվտանգության նորմերի մասին` «Լուրերի» հետ զրույցում

Ինչպես է ընթանում ԱԱՏՄ ստուգայցը, խախտումների ինչ պատկեր էր օրեր առաջ եւ այսօր։ Կրկին` կորոնավիրուսից պաշտպանվելու անվտանգության նորմերի մասին` «Լուրերի» հետ զրույցում։

ԱԱՏՄ-ն պարետի որոշմամբ 24 ժամով կասեցրել է «Կայզեր» սուպերմարկետի աշխատանքը

ԱԱՏՄ-ն պարետի որոշմամբ 24 ժամով կասեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Կայզեր» սուպերմարկետի աշխատանքը։

Մանրամասները՝ Լուրերի տեսանյութում։

Կասեցումներ` նաեւ «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաեւ կասեցման աշխատանքները:

ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաեւ «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ»-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, մի շարք անհատ ձեռնարկատերեր:

Կասեցումների թվում նաեւ 48-ժամյա արգելք է կիրառվել Կապանի «Մերի Մաթևոսյան» ԱՁ-ի նկատմամբ։