ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը: Ուշագրավ է, որ այստեղ դիտարկված տնտեսավարողներից և որևէ մեկի մասով կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին։ Ընդ որում՝ այսօր կրկնայց է կատարվել նաև նախկինում մի շարք լուրջ խախտումներ թույլ տված սուպերմարկետ, որտեղ, ըստ դիտարկման, թերացումները շտկված են եղել։

Խախտումների նվազման դրական միտմանը զուգահեռ՝ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ սահմանված նորմերը դիտարկվում են խստությամբ, եւ դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Դեղատների կանաչ խաչերն այլևս չեն շփոթեցնի վարորդներին. օրենքի նախագծով առաջարկվում է, որ դրանցով զբաղվի տեսչական մարմինը

Խաչմերուկներում դեղատների կանաչ թարթող տարբերանշանները երբեմն վթարների կամ վթարային իրավիճակների պատճառ են դառնում: Իրավիճակը շտկելու համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են խստացնել գործող կարգը:

Դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ: Տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ` կարծելով, որ լուսացույցի գույնն է:

Դեղատների տարբերանշանները հաստատված են կառավարության որոշմամբ, բայց չկա դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին: Արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը: Օրենքի հեղինակներն առաջարկում են վերահսկողությունը պատվիրակել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան օրենքում նաև այս գործառույթը ներառելով:

Բացի այդ՝ կարգը խախտողների համար, օրենքի ընդունման դեպքում, կգործեն նաև պատժամիջոցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: