Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։

ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։

ԱԱՏՄ մշտադիտարկումները նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։ Բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները, արդյունաբերական ձեռնարկությունները, սպասարկման ոլորտի ընկերությունները եւ այլ ոլորտներում գործող այն տնտեսվարողները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, խստորեն կփակվեն և առավել երկար ժամկետով, ինչպես հանձնարարել է ՀՀ վարչապետը։

Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։

Կասեցվել է մերսման սրահի գործունությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ (Պարոնյան 11) մերսման սրահում։

Այստեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել։

Ի թիվս այլ խախտումների՝ թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել են տարածքը և այլն։

Այսպիսով, խախտվել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնները, ինչի հիմքով և տնտեսվարողի գործունեությունը 24 ժամով կասեցվել է։

ԱՄԿ-ն փորձագիտական աջակցությունն կտրամադրի ԱԱՏՄ-ին

ԱՄԿ-ն փորձագիտական աջակցությունն կտրամադրի ԱԱՏՄ-ին՝ ինչպես առավել սահուն եւ արդյունավետ ստանձնել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման նոր լիազորությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թ․ հուլիսից։

ԵՄ ֆինանսական աջակցությամբ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն GSP+ համակարգի երկրներին» նախագծի շրջանակում կգնահատվի, թե նոր լիազորությունների ստանձնումը մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ինչ ռեսուրսներ է պահանջում, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ինչ փոփոխությունների կարիք կա։

Խորհրդատվություն կտրամադրվի ԱԱՏՄ կառուցվածքի, աշխատակազմի, բյուջեի գնահատման հարցում։

Թեմային առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱՄԿ փորձագետ Հովհաննես Ավետիսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարցին, թե ինչ անելիքներ կան ԱՄԿ կոնվենցիայով եւ GSP+ համակարգին անդամակցությամբ Հայաստանի ստանձած պարտավորությունների պատշաճ կատարման առումով։

Աշխատանքային իրավունքի պաշտպանության նոր լիազորությունները ենթադրում են ունենալ մասնագիտական առավել ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ, ինչին ուղղված քայլեր են ձեռնարկվում ԱԱՏՄ կողմից։