Պարետի որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում

Պարետի թիվ 69 որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում` հիմք ընդունելով ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1303-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, N 1327-Ա, N 1130-Ա, N 1315-Ա, N 1332-Ա, N 1335- Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 5-ին և 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի 19.

2) «Արդշինբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Պուշկինի 21/1.

3) «Յունիբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Սայաթ-Նովա 1:

4) «Աննա Գալոյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 56.

5) «Նուշիկ Սիմոնյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 58.

6) «Թինա Քերոբյան» Ա/Ձ, ք. Երևան, Թումանյան 28/20

7) «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ, ք. Արթիկ, Տուֆագործների 13.

8) «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ, Արարատի մարզ, Բուրաստան համայնք, Պ. Սևակի 23.

9) «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/109/4:

10) «ՄՏՍ Հայաստանի» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6/14.

11) «Վեոն Արմենիա» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 4, 2/1.

12) «Արմշին Գրուպ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.

13) «Գոլդ Շին» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.

14) «Անահիտ Իսախանյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Արա Մանուկյան 3/1.

15) «Նարինե Առուշամյան» Ա/Ձ, ք. Սիսիան,փ. Ադոնցի 3/1.

16) «Լիլիթ Այվազյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Իսրայելյան 38ա.

17) «Մերի Թադևոսյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Սիսական 46/10.

18) «Կարեն Անդրեասյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Գարեգին Նժդեհ 4/4.

19) «Անահիտ Հակոբյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի փ.3.

20)«Գագիկ Մկրտչյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Լեռնագործների 1/1.

21) «Հեղինե Ղումաշյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.

22) «Նարինե Հարությունյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.

23)«Օվսաննա Գուլքանյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Բարեկամություն 1Ա.

24)«Սառա Նաջարյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի 2.

25)«Սառա Թովմասյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 1.

26) «Թաթուլ Գասպարյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փ.շ. 19:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Արտագնա ժողով` քննարկելու ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնում անցկացվել է արտագնա աշխատանքային հանդիպում։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է հանրապետությունով մեկ իրականացվող իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանքների ընթացքը։

ԱԱՏՄ ղեկավարը շեշտել է առկա ռեսուրսով աշխատանքներն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու կարեւորությունը։

ԱԱՏՄ կողմից ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են` պարզելու պարետի որոշումներով հաստատված նորմերի պահպանումը։ Օրական հարյուրավոր մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին` հետագա համապատասխան քայլեր ձեռնարկելու։

Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ թեժ գծով եւ առցանց ստացված դիմում-բողոքները:

ԱԱՏՄ Երեւանի եւ մարզային ստորաբաժանումները շարունակում են իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները

ԱԱՏՄ տեսուչները տնտեսվարողներին իրազեկում են, որ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի № 298-Ն որոշումը, Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի № 63 եւ № 65 որոշումներով սահմանվել են Որոշման Հավելված 1-ով ժամանակավորապես չսահմանափակված (թույլատրված) տնտեսական գործունության տեսակներով զբաղվելու կանոնները՝ նպատակ ունենալով կանխարգելել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստիվ պահպանել նշված որոշումների հավելվածներով սահմանված դրույթները․ հղումը՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf…։

Տեղեկացնում ենք նաև, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Միաժամանակ, իրազեկման աշխատանքների ընթացքում իրազեկման թերթիկներ են ուղարկվում հազարավոր տնտեսվարողների էլեկտրոնային հասցեներին, պատրաստվում են տեղեկատվական նյութեր։