Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը` հասնելով շուրջ 260-ի

Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը` հասնելով շուրջ 260-ի։ Դրանց թվում են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խանութներ, գեղեցկության սրահներ եւ այլն։

Պարետի նոր որոշմամբ` այսօր ևս 52 ընկերության գործունեության ծավալումն է ժամանակավորապես կասեցվել, քանի որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումները բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Դիտարկվում են գործելու թույլտվություն ունեցող բոլոր ոլորտները։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվել է տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը` հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները։

 

Գործունեության կասեցում՝ միանգամից 90 տնտեսվարողի հանդեպ

ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում եւ մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ https://www.gov.am/files/docs/4045.pdf

Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաեւ ՀՀ ԱԱՏՄ թեժ գծող, ֆեյսբուքյան էջով եւ առցանց ստացված զանգերն ու բողոքները։

Եւս երեք տասնյակի տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։

ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։

Խախտումները ներկայացվել են պարետին։ Կասեցման որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թ․ մայիսի 5-ի N 1308-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, 1330-Ա, N 1333-Ա, N 1346-Ա 2020 թ․ մայիսի 6-ի N 1351-Ա, N 1352-Ա, 2020 թ․ մայիսի 7-ի N 1358-Ա հրամանների հիման վրա 2020 թ․ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները։

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին է վերապահված ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին է վերապահված ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակն է։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանն արժանացել են երկու անգամ:

70 հազարից ավելի հայ զինվոր պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։