Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։

❗️Այս համատեքստում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել չարդարացված սպասումներ և շփոթություն։

Միաժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման 7-րդ հոդվածի 23 կետի համաձայն՝ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով։

 

Իրազեկում՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի կապակցությամբ

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝

1․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:

  • Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. ՀՀ կառավարության 2006 թ․ մարտի 23-ի N 458-Ն որոշման N2 հավելվածով հաստատվել է դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը, համաձայն որի՝ բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են հաշվառման և ծառայողական քննության:

Միաժամանակ, կարգի 14-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ ☑️ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերը պետք է ուղարկվեն Տեսչական մարմին:

2020թ. մարտի 17-ին «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի աշխատողների հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը եւս պետք է ուղարկվեն Տեսչական մարմնին՝ սահմանված կարգի համաձայն։ Այս մասին նաեւ ծանուցվել է ընկերությանը։

Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հղված լինի բացառապես պաշտոնական տեղեկատվությանը

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։

Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։

ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։

https://www.facebook.com