ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող մի շարք կազմակերպություններում։
ԱԱՏՄ Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։
ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։
ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։










ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային թիմը մշտադիտարկում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում՝ պարզելու Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված դրույթների պահպանումը։





