ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանի հարցազրույցը Զանգեզուր ՀԸ «Կարևորի մասին» հաղորդման եթերում

Սյունիքում և Վայոց ձորում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքների, դպրոցների և բժշկական հաստատությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների, Մեղրիի սահմանային հսկիչ անցակետում իրականացվող ուժեղացված վերահսկողական աշխատանքների մասին ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը խոսել է Զանգեզուր ՀԸ «Կարևորի մասին» հաղորդման եթերում։

«Այս տարի 3 դպրոցի հանդեպ հարուցվել է վարչական վարույթ, որից երկուսն ավարտվել է վարչական տուգանքով։ Մեկ վարչական վարույթ էլ հարուցվել է դեղագործական ոլորտում. ՀՀ-ում չգրանցված դեղ է հայտնաբերվել»,-ասել է կենտրոնի ղեկավարը։

Հայ գործարարների աջակցությամբ կրկին համալրվել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ պարագաների կազմը

Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում «Տրիադա ֆարմ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վահագն Պետրոսյանի, մի քանի հազար զույգ բժշկական ձեռնոց է նվիրել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։

Ձեռնոցները կտրամադրվեն սահմանային հսկիչ անցակետերում վերահսկողական աշխատանքներ իրականացնող ԱԱՏՄ աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

ՀՀ ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհմիությունը համաձայնագիր են կնքել

Համաձայնագիրը գործատուի կողմից ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։

  1. Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։
  2. Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։
  3. Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը:
  4. Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում:
  5. Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության ներկայացուցիչները Գործատուի համաձայնությամբ կարող են մասնակցել Գործատուի կողմից նշանակված ծառայողական քննություններին:
  6. Արհմիության ներկայացուցիչները կարող են մասնակցել Տեսչական մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելու հարցերի քննարկմանը:
  7. Արհմիությունը, անհրաժեշտության դեպքում, առաջարկություն է ներկայացնում աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու և դրանք բարելավելու վերաբերյալ:
  8. Գործատուն աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա աշխատողին տրամադրում է հատուկ հագուստ, անհատական պաշտպանության այլ միջոցներ, ինչպես նաև անհատական հիգիենայի առարկաներ:
  9. Կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով:
  10. Համաձայնագիրն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 04-ին։
  11. Համաձայնագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ։