Տնտեսական սահմանափակումները թուլացնելուց մեկ օր անց կան խախտումներ թույլ տված ընկերություններ

Խախտումների բացահայտման ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում ողջ հանրապետությունում։

Թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ քաղաքացիները եւս նկատել են այդպիսիք։ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգահեռ ուժեղացրել է նաև Թեժ գիծ ծառայությունը: Թեժ գծով ստացված բողոքները հիմք են հանդիսանում դրանց հետքերով գնալու համար:

Վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում ավելի քան 770 կազմակերպությունում ու մասնաճյուղերում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում Պարետի ցուցումով հաստատված նորմերը։ Մշտադիտարկումների եւ արձանագրված խախտումների հիմքով 98 կազմակերպության հանդեպ ՀՀ պարետի կողմից կայացվել է ժամանակավոր կասեցման որոշում:

Կան տնտեսվարողներ, որոնց մոտ անգամ կասեցումից հետո են կրկնվում որոշ խախտումներ։ Կան տնտեսվարողներ, որոնք դեռ սահմանափակումների թուլացման նախօրեին՝ պարետի որոշումն ուժի մեջ չմտած, արդեն զանգահարում են և խնդրում խորհրդատվություն տրամադրել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն նորմերի պահպանման ուղղությամբ, ինչով պետք է ապահովեն իրենց աշխատակիցներին։ Այս առումով տնտեսվարողի բարեխղճությունն անչափ կարեւոր է։

Անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն մայիսի 4-ից աշխատելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում

ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանվել են բոլոր թույլատրված ոլորտների համար գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։

Պարետի որոշմամբ՝ պարտադիր կանոններ են հաստատվել հետեւյալ ոլորտների համար՝

  • Հավելված N 2. Պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոններ.
  • Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 6. Անվտանգության կանոններ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 8. Անվտանգության կանոններ հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման և շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 9. Անվտանգության կանոններ սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
  • Հավելված N 11. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-9-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման:

Բոլոր մանրամասները՝ ⬇️ կից հղումով՝

https://www.gov.am/files/docs/4038.pdf…

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ

Ավագյանին և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին են վերապահված՝ ապահովել սույն որոշման կետ 2-ի համապատասխանաբար 1-5-րդ ու 8-11-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ

մշտադիտարկումը և վերահսկողությունը։

Սահմանվել են առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները

ՀՀ պարետի որոշմամբ՝ սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները։ https://bit.ly/2ypfPvj

Ըստ այդմ, մասնավորապես, անհրաժեշտ է

☑️ Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Բարձր ռիսկային խմբում են՝

ա. թույլ իմունային համակարգով անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած), դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

☑️Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 11-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

3) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

4) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։