2020 թ․ հուլիսի 1-ից հնարավոր կլինի, դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը։ Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքներից այս կետն առանձնացրել եւ ՀՀ կառավարության արձանագրած արդյունքներից հերթական 100 փաստին անդրադառնալիս ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


✅ Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։

ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։