Իրանից ժամանումներ չունենք, Չինաստանից ունենք ուղևորների թվի կտրուկ նվազում․ համաճարակաբան

Իրանի Իսլամական հանրապետությունից այս պահին չունենք ժամանումներ, Չինաստանից ունենք ուղևորների թվի կտրուկ նվազում, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ժամանումները հատուկենտ են։ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ համաճարակաբան Հայկ Կարապետյանն այս մասին ասել է «Լուրերի» հետ զրույցում։

Համաճարակաբանը հայտնել է, որ ռիսկային երկրներից հիմնական ուղևորահոսքն այս պահին Իտալիայից է։

Անցած մի քանի օրերի դինամիկայի, սահմանային հսկիչ կետերում շարունակվող վերահսկողական աշխատանքների մասին՝ տեսանյութում։

 

Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները Հայաստանը երկարացնում է ևս 2 շաբաթով

ՀՀ կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետությում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունել Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը:

Սահմանափակումը տարածվում է նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարության որոշումը հրապարակված է e-gov.am-ում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։

Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։