
2025 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 1893 զանգ։ Զանգերի պատկերն, ըստ ամիսների․ Հոկտեմբեր՝ 568 զանգ Ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 176, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 21, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 9, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 17, Տեղեկատվություն՝ 224, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 121։ Նոյեմբեր՝ 548 զանգ Ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 227, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 14, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 4, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 7, Տեղեկատվություն՝ 171, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 125։ Դեկտեմբեր՝ 777 զանգ [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կայացել է իրազեկման սեմինար՝ «Թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգին հասանելիությունը» թեմայով։ Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարավարները տնտեսավարող սուբյեկտների 2 տասնյակից ավելի մասնակիցներին սահիկաշարով ներկայացրել են թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և դրա հետ կապված մի շարք մանրամասներ։ Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ տալով պարզաբանումներ։
Մանրամասն ➜
2025 թվականի դեկտեմբերի 19-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները Վանաձոր քաղաքում անցկացրել են իրազեկման սեմինար՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները թեմայով։ Սեմինարին մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների 15 ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են ինչպես սեմինարի թեմային վերաբերող, այնպես էլ ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ մասնակիցներին տրվել են մասնագիտական և սպառիչ պատասխաններ։
Մանրամասն ➜