
Սեպտեմբերի 30-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը իրազեկման սեմինար են անցկացրել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների և դասախոսական կազմի համար։
Արա Մկրտչյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները՝ կարևորելով երիտասարդների շրջանում աշխատանքային իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնության նշանակությունը, ինչպես նաև ներկայացրել է մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները՝ հաշվի առնելով նրանց՝ ապագայում թե՛ աշխատող, թե՛ գործատու դառնալու հանգամանքը։
Ալվարդ Արշակյանը ներկայացրել է ուսումնառության ընթացքում ուսանողների աշխատանքների (պրակտիկայի) կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները։
Սեմինարն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ և հարցուպատասխանով։



