
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
2026 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 14։30-ին հրավիրում ենք մասնակցելու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսին։
Թեմա՝
Աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն։
Մամուլի ասուլիսը տեղի կունենա Տեսչական մարմնի վարչական շենքում․ հասցեն՝ Շենգավիթ, Արարատյան 26։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը ասուլիսին՝ ուղարկելով մասնակցի տվյալները (լրատվամիջոց, լրագրողի անուն, ազգանուն, հեռախոսահամար) press@hlib.am էլ․ հասցեին կամ զանգահարել 010650553 հեռախոսահամարին: