
2026 թվականի սեպտեմբերի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Երևանում գործող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում։
Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անվտանգ աշխատանքի կազմակերպմանն ու աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, ամբարձիչ կռունկների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը, առաջին օգնության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։
Իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը, իսկ աշխատողների բարձրացրած հարցերը քննարկվել են տեղում։





