«ԱԱՏՄ վերջին օրերի ստուգայցերը փաստում են, որ առավել մտահոգող խնդիրն այսօր քաղաքացիների դիմակ չկրելն է: Տնտեսավարողները որքան էլ հետևողականորեն պայքարում են, սակայն հասնում են մի կետի, որտեղ պայքարն արդեն իրենց ուժերից վեր է»,-նշում է ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը: «Վերջին շրջանում հաճախ ենք տնտեսավարողներից լսում, թե պատերազմ է, դիմակ դնելու, նորմերին հետեւելու ժամանակը չէ, սիրտ չկա։ Ճիշտ հակառակը՝ հիմա նորմերին հետեւելու ամենակարեւոր ժամանակն է, դրան այլընտրանք չկա, քանի որ ամուր ճակատն առողջ թիկունք է ենթադրում։ Իսկ ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում»,-նշում է ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։ Հ2 հեռուստաընկերության անդրադարձը՝ ԱԱՏՄ համաերեւանյան ստուգայցին:
Մանրամասն ➜ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։ ✅Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ ✅ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացնա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձեւաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն [...]
Մանրամասն ➜ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում են վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, դեղատներ, կոշիկի և հագուստի վաճառքի սրահներ։ Արձանագրվում են համավարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում անգամ հանրության լայն շերտերի սպասարկող հիմնարկների աշխատողների կողմից։ Որոշ դեպքում աշխատավայրում թերի են կատարվում ախտահանումը և ջերմաչափումը, դրանց գրանցամատյանների ձևաչափերը չեն պահպանվում, իրազեկման պաստառները բացակայում են։ Ստուգայցերը շարունակվում են։ Լուրջ կամ կրկնակի խախտումները ենթակա են տուգանքի։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերը համատարած դիմակ չկրելու պատկեր են նկատել նաեւ Չարենցավանի հանրային այգիներում՝ հատկապես կենթաթոշակային տարիքի անձանց կողմից։ Կարեւորելով հանրային առողջապահական շահը՝ ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ղեկավարի Վահագն Նիկողոսյանի կողմից այս մասին գործընկերության սկզբունքով տեղեկացվել է [...]
Մանրամասն ➜