azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը «Թեղուտ» ՓԲԸ-ում

27.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։ Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։ Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել պաշտպանիչ դիմակներով, ախտահանիչ նյութերով, տարածքում առկա են եղել օգտագործված թափոնների համար անհրաժեշտ ոտնակով աղբամաններ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման և ախտահանման մատյանները, պահպանվել են սննդի կազմակերպման համար և ընդհանուր առմամբ անվտանգության հիմնական նորմերը:   ԱԱՏՄ-ն միաժամանակ իրազեկում է՝ Covid-անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հանքագործական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն խստորեն դիտարկում է համաճարակային անվտանգության կանոնները

26.11.2020

Դեղատներ, ատամնաբուժարաններ, բժշկական և առևտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ. ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր, մասնավորապես, ուշադրության տակ են առել նշված հաստատություններում անվտանգության նորմերի պահպանումը։ Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անակնկալ ստուգայցերը փաստում են՝ անվտանգության նորմերի խախտումները վերջին շրջանում զգալիորեն նվազել են։ Ոչ կոպիտ, տեղում շտկվող խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչները տրամադրում են խորհրդատվություն, իրականացնում բացատրական աշխատանք: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ նշում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը պարտադիր է։

Մանրամասն ➜


Մարզադպրոցներում Covid-անվտանգության ի՞նչ կանոններ է դիտարկում ԱԱՏՄ-ն՝ ստուգայցերի ընթացքում

26.11.2020

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը: Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը, ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով, «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային կառավարմամբ փակվող կափարիչով աղբամաններով, հեռահար ջերմաչափով։ Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝ ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ