ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանում և մարզերում շարունակում է վերահսկողական աշխատանքը։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումներն ամենօրյա ռեժիմով ստուգայցեր են իրականացնում վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսվարողների մոտ։ Տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման մասնագետների այսօրվա ստուգայցերը Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում էին։ Ըստ արձանագրված պատկերի, հակահամաճարակային կանոնների խախտումներն այս քաղաքներում նվազման միտում ունեն։ Դիտարկված առևտրի կենտրոններում, մանկապարտեզում, գեղեցկության սրահներում, դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում ԱԱՏՄ տեսուչները կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Ստուգայցերի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկում են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրում նաև դրանց պարունակությունը։ Ստուգվում է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների [...]
Մանրամասն ➜Հասարակական տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանումը, այդ թվում՝ դրանցում ախտահանման աշխատանքների իրականացումը ԱԱՏՄ վերահսկողակության ներքո է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերը շարունակվում են օրվա ամենատարբեր ժամերի՝ տարբեր տնտեսավարողների մոտ։ Արձանագրված խախտումների հիմքով կան հարուցված վարչական վարույթներ։ ԱԱՏՄ մասնագիտական թիմերի կրկնայցերով նաեւ դիտարկվում է, թե որքանով են վերացվել նախորդիվ արձանագրված խախտումները, որոնց անհապաղ շտկման զգուշացում է տրվել։ Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներին ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում տրվում է խորհրդատվություն, իրազեկում՝ կապված հակահամաճարակային նորմերի պահպանման, ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ։ Տնտեսվարողները բարձր են գնահատում ԱԱՏՄ աշխատանքը, ինչի մասին շեշտում են հենց իրենք՝ բարձրացնելով նաեւ խնդիրներ, որոնց [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։ Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։ Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է. դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում), ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների, ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային [...]
Մանրամասն ➜