Երևանում բողոքի հիմքով դիտարկվել է սպորտային խոշոր համալիր։ Ի՞նչ է արձանագրվել ԱԱՏՄ մշտադիտարկման ժամանակ։ Առաջին ալիքի անդրադարձը։
Մանրամասն ➜Տուրք չտալ գովազդային խոստումներին եւ կասկածելի դեղեր չպատվիրել դրսից: «Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–ասաց ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։ Առանց ՀՀ ԱՆ-ից թույլտվություն ստանալու` այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին։ Սպուտնիկ Արմենիա-ի անդրադարձը։
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի բոլոր մասնագիտական ստորաբաժանումների ներգրավմամբ Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Մշտադիտարկվել են ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, առևտրի և սպասարկման կազմակերպություններ, գեղեցկության սրահներ։ Մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է ջերմաչափման և ախտահանման պարբերականությունը և այլն։ Նախորդ օրերին ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մշտադիտարկումներն ընդգրկել էին նաև խմիչքի արտադրության խոշոր գործարաններ․ արդյունքում նաև կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա, մասնավորապես, ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 [...]
Մանրամասն ➜