azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը հանգստյան օրերին շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում

ԱԱՏՄ տեսուչներն անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել նշված քաղաքների բժշկական կենտրոններում, դեղատներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում և առևտրի կետերում:

Տեսչական մարմնի աշխատակիցները փաստում են, որ պատերազմական դրությամբ պայմանավորված` անվտանգության կանոնների պահպանումը կարծես որոշակիորեն հետին պլան է մղվել: Բոլոր ոլորտներում նկատվել են ձևաչափերի ոչ ճիշտ լրացման դեպքեր, գրանցումներն արվել են անփութորեն, չի պահպանվել օրական 2 անգամ ջերմաչափելու պահանջը: Ընդհանուր առմամբ տնտեսվարողների մոտ արձանագրվել է զգոնության թուլացում:

ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներին զուգահեռ հանձնարարականներ են տվել հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով կատարելու վերաբերյալ:

 



Վերադառնալ