azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ոչ բարվոք պատկեր, մասնավորապես, բժշկական հաստատություններում․ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքը՝ Գեղարքունիքում և Կոտայքում

30.11.2020

Ջերմաչափման և ախտահանման գործընթացի խախտումներ, գրանցամատյանների թերի վարում, դիմակներ չկրելու դեպքեր. նշված խախտումներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն արձանագրել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Աբովյան, Չարենցավան, Գավառ և Մարտունի քաղաքներում։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցերն անցկացվել են փակ արտադրական տարածքներում, բժշկական հիմնարկներում, մանրամեծածախ առևտրի կետերում և գրասենյակներում: Տեսչականի մասնագետները ոչ բարվոք պատկեր են արձանագրել, մասնավորապես, բժշկական հաստատություններում՝ կապված ախտահանման ռեժիմի խախտումների, վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Խախտումները հնարավորինս արագ վերացնելու համար ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողներին համապատասխան հանձնարարականներ են տվել։ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում՝ հիշեցնելով, որ [...]

Մանրամասն ➜


Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար

30.11.2020

  Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝ ❗️Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ — Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։ — Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ ✅Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են քովիդ նմուշառման կետեր։ ✅Covid-թեստի պատասխանի [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր` նաեւ հանգստյան օրերին. ԱԱՏՄ-ն փոքրաթիվ խախտումներ է արձանագրել

29.11.2020

    Covid-անվտանգության նորմերի խախտումներ` Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ և Վանաձոր քաղաքների դեղատներում ու առևտրի կենտրոններում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցների դիտարկումները փաստում են՝ նշված քաղաքների որոշ տնտեսավարողների մոտ չի իրականացվել, մասնավորապես, հաճախորդների ջերմաչափում, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, բացակայել են անհրաժեշտ հանդերձապահարանները, եղել են դիմակ չկրելու դեպքեր, ախտահանիչ նյութերում հայտնաբերվել է սպիրտի ոչ ճիշտ չափաբաժին: Տեսչականի մասնագետները իրազեկել են տնտեսավարողներին ՀՀ առողջապահության նախարարի N 30-Ն հրամանով սահմանված նորմերի մասին: Խորհրդատվական աշխատանքին զուգահեռ տրվել է նաև խախտումները տեղում և արագ վերացնելու հանձնարարական: Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` ԱԱՏՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ