Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը հսկողություն է իրականացնում ՀՀ մուտք գործած բոլոր անձանց առողջական վիճակի նկատմամբ: Մարտից այս աշխատանքներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով` կատարելով ՀՀ մուտք գործող անձանց վիզուալ զննում, հարցում, ջերմաչափում, «Արմեդ» համակարգում տվյալների լրացում: Պարտադիր կատարվում է սահմանային վերահսկողություն իրականացնող այլ ծառայությունների աշխատակիցների ամենօրյա ջերմաչափում: Հիշեցնենք` սահմանափակումների մեղմացման արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան՝ համապատասխան զննություն անցնելուց հետո։ Ըստ այդմ` սահմանվել է, որ ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշերի առկայությամբ պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի [...]
Մանրամասն ➜Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ նշված սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։ Մյուս երկու ընկերությունում արձանագրվել էին աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, ջերմաչափման գրանցամատյանի վարման, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ։ Կասեցումներին զուգընթաց մայրաքաղաքում շարունակվել են նաև անակնկալ ստուգայցերը՝ պետական մարմինների վարչական շենքերում, բժշկական [...]
Մանրամասն ➜ԱԱՏՄ ուժեղացված ռեժիմով ստուգայցերը շարունակվում են Հանրապետության բոլոր մարզերում։ Դիտարկումների թիրախում են բժշկական կազմակերպություններից մինչև արտադրական ձեռնարկություններն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Խախտումներ դեռևս նկատվում են։ Այսօր դիտարկված ատամնաբուժական կաբինետներից մեկում արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ, մասնավորապես՝ բժիշկները չեն կրել արտահագուստ, թափոնների տեղափոխումը չի կատարվել սահմանված ժամկետներում, ախտահանիչ լուծույթների մակնշումը թերի է կատարվել։ Դրանք արձանագրվել են և կուղարկվեն պարետատուն։ Իսկ ավելի վաղ արձանագրած խախտման հիմքով՝ այսօր ԱԱՏՄ մասնագետների կողմից Դիլիջանի Հաղարծին համայնքում կասեցվել է մեկ տնտեսավարողի գործունեություն։ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հիշեցնում է՝ համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։
Մանրամասն ➜