azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կարանտինի պայմաններում համավարակի հետ կապված կասեցումներ չենք իրականացնելու․Ասոյան

15.09.2020

Այսուհետ հակահամաճարակային կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ գործունեության ժամանակավոր արգելքի փոխարեն. խորհրդարանում այսօր այս մասին ասել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին՝ արդյոք կարանտինի շրջանում սանիտահամաճարակային վիճակի բարելավմանն ուղղված իրավական նոր կարգավորումները կամայականության հնարավոր դրսևորումներ չեն առաջացնի։ Կարանտինի ժամանակ տեսչական մարմինները կշարունակեն կասեցումները, թե՞ ոչ Վարչական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված համավարակը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների խախտման դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկել է մանկավարժներին թեստավորող բուժհաստատությունները

11.09.2020

Կրթական գործընթացին ընդառաջ մանկավարժների թեստավորման գործընթացում խնդիրները բացառելու նպատակով և հիմք ընդունելով ստացված մի շարք ահազանգեր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ուժեղացված ռեժիմով համաժամանակյա ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։ Բացի կուտակումների առկայությունից՝ դիտարկվել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։ Կուտակումներ արձանագրվել են մի շարք բժշկական հիմնարկներում, մասնավորապես, «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և երկրորդ բուժմիավորումում։ Այս հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։ Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացը։ Միաժամանակ հորդորում ենք խստագույնս պահպանել նմուշառման կարգը, թեստավորումն իրականացնել նախապես հերթագրման և հերթերի [...]

Մանրամասն ➜


Ի՞նչ միջոցառումներ և սահմանափակումներ են նախատեսված ՀՀ-ում կառավարության որոշմամբ մինչեւ հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում

11.09.2020

ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց հանդեպ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է․ բժշկական զննություն, այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, Զննության արդյունքներով՝ -անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ — անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի ՊՇՌ հետազոտություն, որի բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից, ԱԱՏՄ-ն ՀՀ ժամանած անձանց ծանուցում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին և տրամադրում համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, ԱԱԾ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ