azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ

24.10.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ։  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին

24.10.2020

ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը ղեկավար Արման Ոսկանյանի նախաձեռնությամբ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությանն է հանձնել սեփական ուժերով հավաքված մեկ տոննա թղթի թափոն։ Վերջիններիս կողմից վերամշակման տրվող թղթի գումարը որպես նվիրատվություն կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։ ԱԱՏՄ ողջ աշխատակազմի կողմից հիմնադրամին հանուն ուժեղ Արցախի նվիրատվություն էր կատարվել նաեւ հոկտեմբերի սկզբին։ Նախաձեռնությանը ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ միացել էին տեսչական մարմնի բոլոր՝ 200-ից ավելի աշխատողներն՝ առանց բացառության։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ

24.10.2020

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ Ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում։ ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող սուբյեկտի կողմից, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամենուր եւ ամեն օր։ #Դիմակով_դեպի_առողջ_հաղթանակ

Մանրամասն ➜




Վերադառնալ