Նախկինում 72 ժամով կասեցված Գլորիայում` պարետի սահմանած կանոնների պահպանման հերթական դիտարկումներով. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Վանաձորում էր
Մանրամասն ➜83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։ Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր դիտարկել են կարի 3 խոշոր արտադրություն։ Դրանցում կոպիտ խախտումներ և թերություններ չեն արձանագրվել, մինչդեռ նախորդիվ այս արտադրությունները բավականին լուրջ խախտումների համար ենթարկվել էին կասեցման 24, ընդհուպ մինչև 72 ժամով։ Ատամնաբուժական, առաջնային օգնության բժշկական հաստատություններում արձանագրվել են որոշակի թերություններ, սակայն գերակշիռ մասի դեպքում դրանք կասեցման հիմք չեն հանդիսանում։ Տեսչական մարմինը [...]
Մանրամասն ➜Տարեկան ծրագրով նախատեսված լայնածավալ ստուգումներին ընդառաջ՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում քննարկվում են ընթացիկ աշխատանքային հարցեր։ ԱԱՏՄ ստուգումների տարեկան ծրագրում բարձր եւ միջին ռիսկային գնահատված շուրջ 200 տնտեսավարող է ներառված։ Բարձր ռիսկային համարվող տնտեսավարողների մեծ մասը գործում է դեղերի ոլորտում։ ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների դեղերի բաժինների պետերի հետ առցանց քննարկել են ստուգումների մեկնարկին, կազմակերպմանը, ընթացքն անխափան ու առանց բացթողումների իրականացնելուն առնչվող հարցեր։ Ստուգումներն իրականացվելու են «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ ըստ այդմ սահմանված ուղեցույցի համաձայն։ ԱԱՏՄ ստուգումների տարեկան ծրագրիի մեկնարկը, համավարակով պայմանավորված, հետաձգվել է․ այժմ արդեն նախանշվում է դրա [...]
Մանրամասն ➜