azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Արցախին հոգատարությամբ նվիրաբերված ապրանքը հոգատար ձեռքով դասավորվում, տեսակավորվում, բաժանվում է

18.10.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ Արցախում գտնվող ԱԱՏՄ աշխատակիցների 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, որոնք կամավորաբար նվիրաբերված, պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին: Խմբի մի մասն էլ ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում: Աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:    

Մանրամասն ➜


ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ

18.10.2020

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։ Հղում՝ 

Մանրամասն ➜


Ապաստարաններում գտնվող քաղաքացիները թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են

18.10.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ: «Խմբում ընդգրկված են դեղագետներ, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հաստատություններին: Մյուսներն ընդգրկվել են պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում: Հումանիտար առաքելությունը շարունակվում է երբեմն նույնիսկ ռմբակոծությունների ներքո: Արվում է ամեն ինչ, որպեսզի պատսպարված բնակչությունն ապահովվի առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասաց Ավագյանը: Նրա խոսքով` սա նաև ուղերձ է, որ ապաստարաններում գտնվող քաղաքացիները թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ