Կարևորելով Covid-անվտանգության նորմերի պահպանումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։ Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։ Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։ Շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային [...]
Մանրամասն ➜ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայությունը 2020թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։ Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։ Զանգերի թիվը կտրուկ աճել է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։ Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի թիվը։ Իսկ մայիսին ապրիլի համեմատ զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։ Բացի տեսչականի բուն գործառույթներին առնչվող հարցերով հետաքրքրվելուց՝ քաղաքացիների հարցերն ու մտահոգություններն առավելապես վերաբերել են երկիր մուտք գործելու ընթացակարգերին, ինքնամեկուսացմանը, պարետի որոշումներին, սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին, ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով տնտեսավարողների գործունեության կասեցման որոշումներին եւ այլն։ Մայիսին պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով [...]
Մանրամասն ➜Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը: Սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես, . ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով -ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ -սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում: . Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների [...]
Մանրամասն ➜