ՀՀ անկախության տոնի առթիվ` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ վերահսկողական եւ կանխարգելիչ աշխատանքներում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, արդյունավետ աշխատանքի, ջանքերի եւ սրտացավ մոտեցման համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի մի շարք աշխատողներ արժանացել են ԱԱՏՄ ղեկավարի շնորհակալագրերին եւ ԱԱՏՄ արհեստակցական միության նախաձեռնությամբ եւ միջոցներով տրամադրված հուշանվերների։ Պարգեւատրվածներին ցանկում են` Անուշ Զաքիյան՝ մաքրուհի, Անահիտ Զատիկյան՝ Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ, Նելլի Աբրահամյան՝ Երևանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ, Վարդգես Ռուբենյան` Երևանի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետ, Գոռ Հովհաննիսյան՝ Իրավաբանական վարչության պետի տեղակալ, Ալվարդ Արշակյան՝ Աշխատանքի վերահսկողության [...]
Մանրամասն ➜Կայացել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը: Բացօթյա հավաքի ընթացքում ամփոփվել են տեսչականի ղեկավար Հակոբ Ավագյանի պաշտոնավարման մեկ տարում արձանագրված հիմնական ձեռքբերումները, խնդիրները, անելիքները։Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ «Պետք է արձանագրել, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Հակոբ Ավագյանի նշանակվելուց հետո ԱԱՏՄ-ում տեղի ունեցող փոփոխությունների տեմպն ակնառու է։ Ըստ էության, պետք է ամեն ինչ անել, որ այս միտումը պահպանվի։ Այն, որ տեսչական այս մարմինն իր առաջ այդքան բարձր նշաձող է սահմանել, ինքնին դրական է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել ԱԱՏՄ անկյունաքարային դերը կորոնավիրուսի հաղթահարման մեծածավալ աշխատանքում»,-իր խոսքում շեշտել է Էդուարդ Աղաջանյանը։ Նա [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝ — 1877105, — 1877106, — 1877107, — 1902440, — 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։ Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 0101178120 փորձագիտական եզրակացությունն է։ Դրա համաձայն՝ «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի պիտանիության ժամկետի 18-րդ ամսում իրականացված ընթացիկ կայունության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լաբորատորային ստուգման տվյալները դուրս են ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիայի սահմաններից: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական [...]
Մանրամասն ➜