azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ

24.10.2020

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ Ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում։ ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող սուբյեկտի կողմից, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամենուր եւ ամեն օր։ #Դիմակով_դեպի_առողջ_հաղթանակ

Մանրամասն ➜


Շարունակական ստուգայցեր՝ Երևանում. ՀՀ ԱԱՏՄ

23.10.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Առեւտրի եւ սպասարկման որոշ օբյեկտներում արձանագրված խախտումների հիմքով կազմվել են արձանագրություններ, տրվել են խախտումների վերացման հանձնարարագրեր։ Որոշ տնտեսավարողներ իրենք են մտահոգություն հայտնել, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը, ուստի իրենք ստիպված են լինում հաճախորդին չսպասարկել: Տնտեսավարողների մոտ արձանագրվող խախտումները գործնականում նույնն են՝ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները: Ստուգայցերն ընթանում են ողջ հանրապետության տարածքում: Ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների նպատակը սահմանված նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է:        

Մանրամասն ➜


Իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ՀՀ ոստիկանություն

23.10.2020

ՀՀ ոստիկանության հայտարարությունը․ Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուրըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ