azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ստուգայցերը՝ Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հյուրանոցների համար

30.10.2020

ՀՀ տեսչական մարմնի արևելյան մասնաճյուղի աշխատակիցների ստուգայցերն այսօր ընթացել են Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել նաև արցախցի մեր հայրենակիցները: Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական: ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովվելու համար սահմանված են առանձին նորմեր։ Մասնավորապես․ • Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու: • Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ստուգայցերը՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում

29.10.2020

ԱԱՏՄ-ստուգայցերը՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում․ նկատվում է տնտեսավարողների մոտ դիմակներն ավելի շատ եւ ճիշտ կրելու միտում ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել է շուրջ 3 տասնյակ տնտեսավարողի մոտ, այդ թվում՝ դեղատներ, հեռահաղորդակցման սպասարկման կետեր, գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ: Մասնագիտական խմբերի դիտարկմամբ՝ առավել հաճախ հանդիպող թերությունները վերաբերում են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտմանը և համաճարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից չունենալուն: Տաշիրում կարևոր առաջընթաց է նկատվում՝ տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցների կողմից դիմակները բարեխղճորեն եւ ճիշտ կրելու առումով։ Դրան նպաստել են նաեւ տեսչական մշտական ստուգայցերն ու զգուշացումները։ ԱԱՏՄ-ն հերթական անգամ իրազեկում է՝ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային հանդիպում՝ կրկին Կաթնառատի խմելու ջրի անվտանգության հարցով

29.10.2020

  ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրին մատակարարվող ջրի որակին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ջրի որակական որոշ շեղումների պատճառով աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԱՏՄ հյուսիսային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանը, Տաշիրի համայնքապետարանի հողօգտագործման, քաղաքաշինության, գյուղատնտեսության և ճարտարապետության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սլավիկ Անախասյանը և «Վանաձորի կանխարգելիչ ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Զորիկ Չիլինգարյանը։ Հանգամանորեն անդրադարձ է կատարվել Կաթնառատի խմելու ջրի ջրամատակարարման համակարգում հայտնաբերված խախտումների վերացման, բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելու, օրվա կարգավորիչ ջրավազանի (ՕԿՋ) քլորացման հարցերին։ Կաթնառատ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ