ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։ ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. տրվել են դրանք շտկելու հանձնարարականներ։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են նաև բջջային կապի օպերատորների գրասենյակներում, փակ արտադրական տարածքներում, վարսավիրանոցներում, մանրամեծախ առևտրի կենտրոններում ու շինանյութի մասնագիտացված խանութներում։ Ընդհանուր առմամբ մասնագետների դիտարկումները առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, նախադպրոցական, ուսումնական հաստատություններում, պոլիկլինիկաներում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, տոնավաճառներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի այլ կետերում և վարսավիրանոցներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են դիմակ չկրելու, հեռավար ջերմաչափեր չունենալու դեպքեր։ Եղել են որոշ խախտումներ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների տեսուչները տվել են մի շարք հանձնարարականներ առկա թերություններն [...]
Մանրամասն ➜