
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի մասնագետները Սիսիանում իրականացրել են իրազեկման սեմինար, որին մասնակցել են շտապ օգնության աշխատակիցները և ընդունարանի անձնակազմը։ Միջոցառման մասնակիցներին տեղեկացվել է ՀՀ կառավարության թիվ 65-Ն որոշման, ՀՀ ԱՆ թիվ 44-Ն, թիվ 30-Ն, թիվ 39 հրամանների մասին։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜
2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 283 դիմում-բողոք, որոնց մեծ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ 37 դիմում-բողոք վերահասցեագրվել է, 15-ը՝ վերադարձվել, իսկ 58-ի դեպքում տրվել է պարզաբանում։ Դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 145-ը կամ 51.2 %-ը վերաբերել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, 104-ը կամ 36․7 %-ը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, 26-ը կամ 9․1 %-ը՝ բժշկական սպասարկման, և 8-ը կամ 2․8%-ը՝ դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտներին։ Նշենք, որ Տեսչական մարմնի՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերահսկողական գործառույթների ընդլայնումից՝ 2020 թ․-ի հուլիս ամսից սկսած մինչև տարեվերջ ստացվել էր շուրջ 60 դիմում-բողոք։
Մանրամասն ➜
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ փոփոխություն և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Սույն փոփոխությունը Տեսչական մարմնին հնարավորություն է տալիս վերահսկել նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խտրականության արգելքների պահպանման, աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման և մի շարք այլ հարցեր։ Ընդ որում՝ Տեսչական մարմինն իրավասու է վարույթ հարուցել սեփական [...]
Մանրամասն ➜