azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Նոր պահանջներ ու նորմեր՝ արտադպրոցական կենտրոնների համար․ պահմանումը պարտադիր է՝ անկախ դրանց սեփականության ձեւից

23.11.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։ Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։ ՀՀ առողջապահության նախարար 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։  Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝ 1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը, 2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ [...]

Մանրամասն ➜


20.11.2020

❗️❗️ Ուշադրություն Covid-անվտանգության կանոնները վերանայվել են։ ❗️Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը եւս փոփոխվել են: Մասնավորապես, սահմանվել է․ ✅ Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում, ✅ Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով, ✅ Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։ ✅ Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ [...]

Մանրամասն ➜


Տնտեսվարողները պետք է պարբերական բժշկական զննության ենթակա իրենց աշխատողների թիվն ԱԱՏՄ-ին ներկայացնեն մինչեւ դեկտեմբերի 1-ը

20.11.2020

ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի 1089-Ն որոշմամբ՝ հանրապետությունում գործող տնտեսավարողները պետք է ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ներկայացնեն պարբերական բժշկական զննության ենթակա իրենց աշխատողների թիվը, որը վերջնականապես որոշվում է ԱԱՏՄ հետ համատեղ։ Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ ԱԱՏՄ-ն, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցի համապատասխան: Գործատուն պատասխանատվություն է կրում նախնական և պարբերական բժշկական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ